Իշխան Սաղաթելյանը` Սևանի ափին հյուրանոցային համալիր ունենալու և բանակում ծառայած չլինելու մասին

67

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը վստահեցնում էՍևանի ափին որևէ շինություն չի սեփականաշնորհել, սակայն չի ժխտում Սևանի ափին հյուրանոցային համալիր ունի։

📎Նա այս մասին ասաց Ազգային ժողովի այսօրվա նիստում։

«Հյուրանոցը կառուցել եմ բաց դաշտի մեջ, որտեղ չի եղել որևէ կոմունիկացիա։ Հյուրանոցը պատկանում է իմ ընտանիքին։ Ես որևէ բարձր պաշտոն չեմ ունեցել, բացառությամբ այն շրջանի, որ 4 ամիս մարզպետ եմ եղել (2018-ին,–խմբ.)։ Առաջին իմ ընկերությունը 2005-ին եմ ստեղծել։ Այո, իմ ընտանիքը զբաղվել է բիզնեսով և շարունակելու է զբաղվել»։

Անդրադառնալով իր` բանակում ծառայած լինել–չլինելու լուրերին, Սաղաթելյանը նշեց, որ չի ծառայել, քանի որ պատմական գիտությունների թեկնածուի կոչում է ստացել։

▪️ 2016-ի ապրիլի 3-ին` Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է Արցախի հյուսիսում և դիրքերից իջել պատերազմի ավարտից հետո։

▪️44-օրյա պատերազմի ժամանակ էլ եղել է Արցախում, նաև առաջնագծում, սակայն մատակարարման հարցերով է զբաղված եղել։