Արսեն  Հարությունյանը պարտվեց մեկնարկային խաղում, բայց դեռ մեկ շանս ունի

53

Հայաստանցի ըմբիշը 1/8 եզրափակիչում մրցեց Մոնղոլիայի ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, 2018 թվականի Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատի հետ։

Եթե Բեհբայարը դուրս գա եզրափակիչ, Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և օլիմպիական բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա։