Ավելի քան մեկ ամիս է՝ աճում է վարակման նոր դեպքերի թիվը․ ԱՀԿ

70

Աշխարհում վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 4 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսային վարակով, իսկ ավելի քան 64 հազարը մահացել է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չորեքշաբթի հայտնել է, որ յոթ օրվա ընթացքում վարակման նոր դեպքերի թիվը 3%-ով ավելացել է նախորդ շաբաթվանից, իսկ մահացությունը նվազել է 8%-ով: Ավելի քան մեկ ամիս է՝ աճում է վարակման նոր դեպքերի թիվը։