Ապրիլյան պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանումը չի մասնակցել մարտական գործողություններին. Սեյրան Օհանյան

70

Ապրիլյան պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանումը չի մասնակցել մարտական գործողություններին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Նրանք մասնակցել են որոշակի ապահովման ու ինժեներական ապահովման աշխատանքներին, դա չի հաշվվում մարտական գործողությունների մասնակից», – ասաց Օհանյանը։

Նա նշեց, թե այս աշխատանքների համար բանակի հրամանատարությունը գնահատել է ու պատվոգիր է տվել Փաշինյանի գլխավորած ստորաբաժանմանը։