Ապրիլյանի ժամանակ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանումը չի մասնակցել մարտական գործողություններին. Սեյրան Օհանյան

67

Ապրիլյան պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանումը չի մասնակցել մարտական գործողություններին: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին:

«Նրանք մասնակցել են որոշակի ապահովման ու ինժեներական ապահովման աշխատանքներին, դա չի հաշվվում մարտական գործողությունների մասնակից», – ասաց Օհանյանը։

Նշենք, որ հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցավ նաև միջադեպ, Արեգնազ Մանուկյանն իր խոսում օգտագործեց Նիկոլենք բառը, ինչը վրդոհվեցրեց իշխանականներին, իսկ ԱԺ նախագահն էլ սպառնաց կարգապահական տույժով: