Անհայտ անձը սպառնում է նռնակ պայթեցնել Ուկրաինայի կառավարության շենքում

59

Անհայտ անձը սպառնում է պայթեցնել նռնակը, որը այսօր մտցրել է Ուկրաինայի կառավարության շենք: Այս մասին հայտարարել է «Ուկրաինա-24» հեռուստաալիքը:

Տղամարդը հայտարարել է, որ շենքը գրավված է, իսկ ինքը ողջ դուրս չի գա: Բոլոր աշխատակիցները տարհանվել են շենքից:

Սպառնացող անձը Դոնբասում ուժային գործողության վետերան ​​է: Նա առաջ է քաշել պահանջներ, սակայն դրանց մասին դեռ ոչինչ հայտնի չէ:

Տեղում աշխատում են հատուկ ջոկատայինները: Ժամը 13:00-ին նախատեսված է Ուկրաինայի նախարարների կաբինետի նիստը: