Ադրբեջանցիներին մեր սահմաններից հետ շպրտելու հարցում խնդիրներ ենք ունենալու. Օհանյան

49

Վարչատարածքային բաժանման մասին օրենքը վերաբերել է տարածքներիմեր ներքին բաժանմանը։ Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը անդտրադառնալով սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին։

«Եթե նույնիսկ դա վերաբերել է Ադրբեջանի միջև մեր սահմանագծմանը, ապա այդտեղ կոնկրետ խնդիր ունենք կատարելու` չկան պայմաններ դեմարկացիայի և դելիմիտացիայի գնալու։ Հարցն այն է, որ այդ աշխատանքներն արվում են այն ժամանակ, երբ գոյություն ունի խաղաղության պայմանագիր»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` սահմանազատում և սահմանագծում տեղի է ունենում այն ժամանակ, երբ թշնամի երկրները վերածվում են հարևանների, ստեղծվում են միջկառավարական խառը հանձնաժողովներ, որոնք էլ իրականացնում են այդ աշխատանքները։

Օհանյանն իր խոսքն ամփոփեցասելով, որ սահմանագծման աշխատանքներում հապճեպ որոշում կայացնել պետք չէ յուրաքանչյուր թիզ հողի համար նախկինում տարիներով բանակցում էին։