Ռուս խաղաղապահները Ոսկեպարում ուղեկալ են դնելու

244

Ոսկան Սարգսյանի ՖԲ էջից, –

Ոսկեպարի բնակիչներից տեղեկացա, որ այսօր Ոսկեպար են ժամանել ռուս զինվորականներ՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչների եւ այլ պաշտոնատարների ուղեկցությամբ։ Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի եզրին, որտեղից ճանապարհը թեքվում է դեպի Ոսկեպարհի հին անասնաֆերմաներ եւ Վերին Ոսկեպար, նախատեսվում է տեղադրել ռուս խաղաղապահների ուղեկալ, որը կտեղակայվի հավաքովի, մոբիլ կառույցներում։

Նշված տեղը ներկայիս հայ-ադրբեջանական փաստացի սահմանից հեռու է մոտ 300-350 մետր։ Ռուսական խաղաղապահ ուղեկալի տեղադրումը կարող է կապված լինել սահմանի այդ հատվածում դեմարկացիայի եւ դելիմիտացիայի, Յուխարի Աքսիպարա (Վերին Ոսկեպար )ադրբեջանական անկլավի հանձնման հետ։