Թուրք զինվորականները թուրք մասնագետների անվտանգությունը կապահովեն Քաբուլի օդանավակայանում

89

Աֆղանստանի կառավարությունը կապահովի Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը, իսկ թուրք զինվորների մի փոքր խումբ կպահպանի օդանավակայանում աշխատող օդային երթևեկության, կապի և հրդեհային անվտանգության թուրք մասնագետներին: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Աֆղանստանի ԱԳ նախարար Մոհամմադ Հանիֆ Աթմարը:

Նախարարը նշել է, որ «Թուրքիան այդ հարցը նախ բարձրացրել է Աֆղանստանի հետ և երկրները հասել են կոնսենսուսի», և միայն դրանից հետո է թեման բարձրացվել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ քննարկման ժամանակ:

«Իսկ Թուրքիայում իմ գործընկերը՝ իմ ընկեր Մևլութ Չավուշօղլուն, մի քանի շաբաթ առաջ հայտարարել է, որ Աֆղանստանի կառավարությունը Թուրքիային հրավիրում է օդանավակայանում իրականացնել այս կարևոր միջազգային ստանդարտ գործողությունը», ասել է Աֆղանստանի արտգործնախարարը: