Թուրքիայում շարունակվում է պայքարը վեց նահանգներում 13 անտառային հրդեհների դեմ

88

Ներկա դրությամբ Թուրքիայում հրշեջները պայքարում են 13 անտառային հրդեհների դեմ: Հանրապետության գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարության հրապարակած զեկույցում նշվում է, որ աշխատանքներ են տարվում վեց նահանգներում, որոնց թվում են Անթալիան, Իզմիրը և Մուղլուն:

Նախարարության տվյալներով՝ վերջին վեց օրվա ընթացքում հնարավոր է եղել Թուրքիայի 32 նահանգներում տեղայնացնել 137 օջախ, հայտնում է ՏԱՍՍ-ը: