Բլինկեն. «Թալիբան»-ն աշխարհում ճանաչում չի ստանա, եթե փորձի բռնագրավել իշխանությունը

74

«Թալիբան» շարժումը չի ստանա միջազգային ճանաչում և չի հասնի իր դեմ պատժամիջոցների վերացմանը, եթե փորձի բռնագրավել Աֆղանստանում իշխանությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Թալիբանը բազմիցս հայտարարել է, որ ձգտում է ապագայում ձեռք բերել միջազգային ճանաչում և միջազգային աջակցություն: Նրանք ցանկանում են, որ իրենց առաջնորդները կարողանան ազատ ճանապարհորդել աշխարհով մեկ, նրանք ցանկանում են, որ պատժամիջոցները չեղարկվեն: Բայց դրանցից ոչ մեկը հնարավոր չի լինի, եթե «Թալիբան»-ը ձգտի երկիրը զավթել և վայրագություններ անի», Բլինկենի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: