ԱՄՆ-ն սկսում է սառը պատերազմից ի վեր ռազմածովային ամենախոշոր զորավարժությունները

82

ԱՄՆ-ն երեքշաբթի սկսում է 40 տարվա ընթացքում ամենամեծ ռազմածովային զորավարժությունները, որոնց մասնակցում են 36 նավեր և ԱՄՆ Ծովային հետևակի կորպուսը 17 ժամային գոտիներում: ՏԱՍՍ-ի համաձայն, այդ մասին հայտնել է ԱՄՆ վեցերորդ նավատորմի հրամանատարությունն իր կայքում:

«Large Scale Exercise (LSE) 2021 զորավարժությունները ցույց կտան մեր մրցակիցներին, որ ԱՄՆ-ի զինված ուժերը պահպանում են մարտունակության բարձր մակարդակ՝ աշխարհի տարբեր մասերում ներկայության շնորհիվ, ոչ թե չնայած դրան», ասվում է ԱՄՆ նավատորմի հրամանատարության հաղորդագրության մեջ:

Զորավարժություններին, որոնք կտևեն երկու շաբաթ, ներգրավված է 36 նավ, ներառյալ ավիակիրներն ու սուզանավերը: Ինչպես նշում է Stars and Stripes թերթը, այս զորավարժությունները պետք է ցույց տան Համաշխարհային օվկիանոսի` միմյանցից հեռու «մարտահրավերներին միաժամանակ դիմակայելու» ամերիկյան բանակի կարողությունը: