PKK-ի հետ կապված կազմակերպությունը ստանձնել է Թուրքիայում անտառների այրման համար պատասխանատվությունը

103

Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Կրակի երեխաներ» կազմակերպությունը ստանձնել է երկրում անտառների հրկիզմումը կազմակերպելու պատասխանատվությունը: Այս մասին գրել է Yeni Şafak-ը:

Ըստ թերթի, կազմակերպությունը կապված է Անկարայի կողմից ծայրահեղական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ:

Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ դրա կողմնակիցները անտառները հրկիզել են, «քանի որ թուրքական ռեժիմը այլ լեզու չի հասկանում, ուստի ժամանակն է նրան կրակով ծնկի բերել»: