Ռուսաստանի և Ուզբեկստանի խաղաղապահների համատեղ զորավարժություններ են սկսվել Աֆղանստանի հետ սահմանի մոտ

93

Ուզբեկստանում սկսվել են ռուս-ուզբեկական համատեղ զորավարժությունները, որոնց ընթացքում երկրները մշակելու են Աֆղանստանի հետ սահմանին տարածքային ամբողջականության ապահովման խնդիրները: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:

Մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուզբեկստանի Հանրապետության զինված ուժերի շուրջ 1,5 հազար զինծառայողներ կմասնակցեն զորավարժանքներին, որոնք տևելու են հինգ օր: Ռուս զինծառայողները առաջադրանքներ կկատարեն ընդունող երկրի կողմից տրամադրված զրահատեխնիկայի կիրառմամբ: