Նա 44-օրյա դավադիր պատերազմի առաջին իսկ օրից եղել է առաջնագծում. «Հայաստան» դաշինքն ԱԺ նախագահի թեկնածու առաջադրեց կալանավորված Մ. Զաքարյանին

95

«Մենք հետևողականորեն պայաքարելու ենք մեր ընկերների ազատության համար»,-այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով խմբակցության կողմից  ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Մխիթար Զաքարյանի կենսագրականը։

«Մենք գործ ունենք մի անձի հետ, ով 44-օրյա դավադիր պատերազմի առաջին օրվանից կանգնած է եղել սահմաններում, հայրենիքի պաշտպանության առաջին գծում։ Քիչ առաջ ականատես եղանք,  որ խախտվեց ընտրելու իրավունքը, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի  ընտրելու իրավունքը խախտվեց․  այն քաղաքական մեծամասնությունը, որ տեղի անտեղի , գիշեր-ցերեկ խոսում է  ընտրական իրավունքի ազատության մասին  այսօր, իր իսկ վարքագծով, այս իրավունքը ոտնակոխեց»։