Իրանի ԱԳՆ-ն հերքում է Թեհրանի մասնակցությունը Արաբական ծովում տանկերի վրա հարձակմանը

96

Հինգշաբթի օրը Արաբական ծովում հարձակման ենթարկված ճապոնական Mercer Street տանկերի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության մեղադրանքներն անհիմն են, հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, որի խոսքերը մեջբերել է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Իսրայելը պետք է դադարեցնի այդ անհիմն մեղադրանքները: Մենք դատապարտում ենք նման հայտարարությունները», ասել է նա՝ պատասխանելով տանկերի վրա հարձակմանը Իրանի մասնակցության վերաբերյալ հարցին: Խաթիբզադեն հավելել է, որ «սա առաջին անգամը չէ, որ Իսրայելը հանդես է գալիս Իրանի դեմ նման մեղադրանքներով»: