Ինչպե՞ս եք շարունակելու նիստը, երբ քաղաքական հետապնդման պատճառով երկու պատգամավոր դահլիճում չեն․ Մանուկյան

42

Դիմում եմ ԱԺ նախագահող Կնյազ Հասանովին, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ՀՀ քրդական համայնքի «Քրդստան» կոմիտեի նախագահ։ Մենք երկար տարիներ պայքարի ճանապարհ ենք անցել, տարբեր դեսպանատների ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց բողոքի ցույցեր ենք արել՝ ընդդեմ քուրդ քաղաքապետների, բազմաթիվ պատգամավորների նկատմամբ թուրքական իշխանության հետապնդումների։ Այս մասին ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Երբ մի քուրդ խիզախ կին պատգամավոր ձերբակալեցին՝ պատգամավոր լինելու համար, ես և Դուք այդ ժամանակ ասում էինք՝ թուրքական իշխանությունները ֆաշիստական են։ Հիմա Դուք ինչպե՞ս եք համակերպվելու, որ այս օրերին դահլիճից բացակայելու են քաղաքական այլ հայացքներ ունեցող մեր երկու գործընկերները։ Ինչպե՞ս եք շարունակելու նիստը, երբ քաղաքական հետապնդման պատճառով նրանք դահլիճում չեն»,-ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք, որ կալանավորված են Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ու Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, ովքեր ընտրվել են ԱԺ պատգամավոր։