Թրամփ․ «Կան ապացույցներ, որ ընտրությունների ընթացքը խաթարվել է կեղծիքներով»

89

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով հանրությանը կներկայացվեն երկրում նախորդ տարվա աշնանը կայացած նախագահական ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումների վերաբերյալ նոր ապացույցներ: Ըստ ՏՍՍՍ-ի, այս մասին ասված է Թրամփի հայտարարության մեջ:

«Կան էական ապացույցներ, որ ընտրությունների ընթացքը խաթարվել է կեղծիքներով և անկանոնություններով, որոնք մեր երկիրը նախկինում չէր տեսել: Դրա մեծ մասն արդեն հանրությանը հայտնի է, և շատ ավելին կհայտնվի մոտ ապագայում», ասել է Թրամփը:

Սպիտակ տան նախկին ղեկավարը առաջատար լրատվամիջոցներին մեղադրել է «ամեն ինչ անելու համար, որպեսզի թույլ չտան մարդկանց տեսնել կամ կարդալ այն, ինչ տեղի է ունեցել իրականում»։ Նա նաև նահանգների օրենսդիր մարմիններին կոչ է արել փոխել քվեարկության կարգը`հետագայում ընտրություններում նման խախտումները կանխելու համար: