Թուրքիան ԵՄ-ից օգնություն է խնդրել անտառային հրդեհները մարելու համար

78

Թուրքիան ԵՄ-ից օգնություն է խնդրել իր տարածքում անտառային հրդեհների մարման համար: Այդ մասին այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովը:

«Թուրքիան գործի է դրել Քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմը: Խորվաթիան և Իսպանիան արդեն հայտարարել են, որ ԵՄ փրկարար նավատորմի կազմից հրդեհաշիջման ինքնաթիռ է ուղարկվելու աղետի գոտի` աննախադեպ և կործանարար հրդեհների դեմ պայքարելու համար: Մենք լիովին համերաշխ ենք Թուրքիայի հետ և պատրաստ ենք նրան տրամադրել հետագա օգնություն», ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ: