Ազգային ժողով անցած ուժերն առաջադրեցին ԱԺ նախագահի իրենց թեկնածությունը

57

Ազգային ժողով անցած ուժերն առաջադրեցին ԱԺ նախագահի իրենց թեկնածությունը

▪️«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք առաջադրում են Ալեն Սիմոնյանի թեկնածությունը։

▪️ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանն էլ հայտարարեց, որ Մխիթար Զաքարյանի թեկնածությունն են առաջադրում։ Նա, ի դեպ, այս պահին կալանավորված է։

▪️«Պատիվ ունեմն» էլ առաջադրեց  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանի թեկնածությունը, որը նույնպես այս պահին կալանավորված է։

📌Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` ԱԺ նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ձայների մեծամասնությամբ։

ℹ️Նախ ներկայացնում են թեկնածուին, հետո թեկնածուներին են ելույթի հնարավորություն տալիս։ Բացի այդ, պատգամավորները կարող են հարցեր հղել ԱԺ նախագահի թեկնածուներին, որից հետո թեկածուների եզրափակիչ ելույթներ ու պատգամավորների` մտքերի փոխանակում է նախատեսված։

@ArmeniaSputnik