Քուրդ մարքսիստները պայքարի կոչ են անում՝ ընդդեմ օկուպանտի

132

Թուրքիայում ահաբեկչական ճանաչված մարքսիստական​՝ «Կրակի երեխաներ» (Ateşin Cocukları İnisyatifi) կազմակերպությունը այժմ պաշտոնապես ստանձնել է Թուրքիայում բռնկված հրդեհների պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Թուրքիայում արգելափակված քուրդ մարքսիստների Nûçe Ciwan լրատվական գործակալությունը. «Քանի որ թուրքական ռեժիմը ոչ մի այլ լեզու չի հասկանում, ժամանակն է նրանց կրակով ծնկի բերել: Մենք կոչ ենք անում բոլոր ընկերներին էնտուզիազմ ցուցաբերել և հասնել դարավոր ռևանշի: Մենք չենք մոռացել, թե ինչեր էիք անում մեկ դար շարունակ, և մենք պատասխանատվություն ենք պահանջելու ձեզանից»:

Իր կոչում ահաբեկչական կազմակերպությունը իր թշնամիներն է հայտարարել «թուրք զինվորներին, ոստիկաններին, խաբեբա մամուլին, զինվորներին ողջույններով դիմավորող ֆուտբոլային թիմերին, AK Parti և MHP ընտրողներին և Էրդողանին սատարող մարդկանց»։

«AKP- ի և MHP- ի կողմնակիցներին սպասվում է վրեժ: AKP-MHP- ին Քրդստանում ձայն տվողը թիրախ է: Մեր պայքարը հեղափոխական և ազատ մամուլի գծով կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք հաղթել օկուպացիային և գրաքննությանը»:

@voice_of_turkey

Թարգմ․Զ․Մ․

01.08.21