Տիգրան Ավինյանն աշխատանքից ազատել է իր խորհրդական Աբգար Բուդաղյանին

68

Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Աբգար Բուդաղյանին փոխվարչապետի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով և 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

Աբգար Բուդաղյանին 2021 թվականի հուլիսի 30-ից ազատել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Բուդաղյանը այս պաշտոնին նշանակվել է 2018 թվականի հուլիսին:

Նշենք, որ շրջանառվում են խոսակցություններ, որ Ավինյանը կառավարությունում չի լինելու եւ գնալու է մասնավոր սեկտոր: