Վրաստանը հայտարարել է հրդեհների հարցում Թուրքիային օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին

103

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անտառային հրդեհների առնչությամբ Թուրքիային օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել: Այս մասին ասված է շաբաթ օրը կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ:

«Ես անկեղծ ցավակցություն եմ հայտնում մեր բարեկամ Թուրքիային` հրդեհի հետևանքով զոհերի ու վնասների կապակցությամբ: Վրաստանը այս դժվար շրջանում համերաշխություն է հայտնում Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին: Վրաստանի կառավարության անունից ես պատրաստակամություն եմ հայտնում ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել հարևան Թուրքիային», ասվում է տեքստում: