Հունաստանում հրդեհների պատճառով տարհանվել են չորս բնակավայրերի բնակիչներ

92

Չորս բնակավայրի, մանկական ճամբարի և հյուրանոցի բնակիչներ են այսօր տարհանվել Պելոպոնեսի Զիրիա շրջանում անտառային հրդեհների պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կանխարգելիչ նպատակով տարհանվել են Զիրիա, Կամարես, Լամպիրի եւ Լոնգոս բնակավայրերի բնակիչները: Հրդեհը ոչնչացրել է մի քանի տուն: Տուժածների մասին տվյալներ դեռ չեն հաղորդվում:

Հունաստանում չափազանց տաք եղանակ է, կան ուժեղ քամիներ: Շաբաթ օրը ջերմաստիճանը բարձրացել է մինչև 41-47 աստիճան: Աթենքի կենտրոնում ջերմաստիճանը ստվերում գերազանցել է 46 աստիճանը: Օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է, որ շոգը կշարունակվի ևս մեկ շաբաթ: