Հուլիսի 23-ին ծանր վիրավորում ստացած Արմանը Աթասյանը տեղափոխվել է հիվանդասենյակ. նա ևս մեկ անգամ կվիրահատվի. News.am

68

Հուլիսի 23-ին Գեղարքունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի հետևանքով ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանի վիճակը բավարար է, նա տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասել է Արմանի հայրը` Գուրգեն Աթասյանը:

«Արդեն հիվանդասենյակ են տեղափոխել տղայիս, ևս մեկ վիրահատություն կանեն աղիների հետ կապված, արդեն կամաց-կամաց կազդուրվում է»,- ասել է նա:

Հայրը նշել է, որ Արմանը կազդուրվելուց և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կզորացրվի: Արմանը ևս մեկ անգամ է վիրահատվել, հեռացրել են նրա մեկ երիկամը:

Աղբյուր` News.am