Թուրքիայում անտառային հրդեհներից տուժածների թիվը հասել է 410-ի

95

Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով արդեն տուժել է 410 մարդ: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:

Ընդամենը մեկ օր առաջ հաղորդվել էր, որ Թուրքիայի հարավում բռնկված հրդեհների հետևանքով 180 մարդ է տուժել: Զբոսաշրջիկները բողոքում են, որ հրդեհների մոտակայքում գտնվող հյուրանոցներում դժվար է շնչել, գրում է ren.tv-ն։

Հրդեհներից տուժած առնվազն 400 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան: Տասը մարդ շարունակում է բուժվել, նշել է նա իր թվիթերյան էջում։