Արևմտյան հատուկ ծառայությունները Իրանին կասկածում են Mercer Street տանկերի վրա հարձակման մեջ

89

Արևմտյան երկրների հետախուզական ծառայությունները համարում են, որ Արաբական ծովում ճապոնական Mercer Street տանկերի վրա հարձակման հետևում ամենայն հավանականությամբ կանգնած է Իրանը: Այս մասին Reuters-ին հայտնել են ԱՄՆ-ի և Եվրոպայի երեք աղբյուրներ, որոնք ծանոթ են միջադեպի հետախուզությանը:

Financial Times-ի բրիտանական հրատարակությունը, վկայակոչելով ամերիկյան անանուն պաշտոնյայի, հայտնում է, որ հարձակումը կարող էր իրականացված լինել նավի հետ բախված պայթուցիկ նյութերով անօդաչու թռչող սարքի միջոցով: Ենթադրաբար նույն տիպի մեկ այլ անօդաչու թռչող սարք մի քանի ժամ առաջ ընկել էր ջուրը տանկերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Հրատարակության զրուցակցի խոսքով՝ հարձակման ձևը և մի քանի այլ նշաններ մատնանշում են միջադեպին Իրանի ներգրավվածությունը: