ԱԺ-ն քննարկում է վիժվածքներին վիժվածք ասելու քրեականացումը, մինչդեռ Բրյուսելում հայտարարվում է , որ վերջին սահմանային լարվածության և զոհերի մեղավորը Ադրբեջանն է.Աշոտյան

78

Մինչև իր վերջին գարշահոտ շունչը փչող Ազգային ժողովը քննարկում է վիժվածքներին վիժվածք ասելու քրեականացումը,-ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշելով, որ Բրյուսելում քիչ առաջ համատեղ հայտարարությամբ ընգծվում է այն փաստը, որ վերջին սահմանային լարվածության և զոհերի մեղավորը Ադրբեջանն է, ինչպես Գեղարքունիքի, այնպես էլ Նախիջևանի հատվածներում:

«Մինչև իր վերջին գարշահոտ շունչը փչող Ազգային ժողովը քննարկում է վիժվածքներին վիժվածք ասելու քրեականացումը, նաև մեր աշխատանքով Բրյուսելում քիչ առաջ համատեղ հայտարարությամբ հանդես են եկել Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարիա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զիվկոն:

Հայտարարության մեջ հստակ ընգծվում է այն փաստը, որ վերջին սահմանային լարվածության և զոհերի մեղավորը Ադրբեջանն է, ինչպես Գեղարքունիքի, այնպես էլ Նախիջևանի հատվածներում:

Ընդգծվում է, որ այս ամենը սկսել է մայիսի 12-ից ադրբեջանական զորքերի Հայաստան ներթափանցումով:

Դատապարտվել է նաև Հայաստանի հանդեպ ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությւունը և տարածքային նկրտումները, կոչ է արվել ետ քաշել զորքերը մայիսի 12-ի դրությամբ:

Խոսք է գնում նաև Արցախի հարցի վերջնական կարգավորման և Արցախի կարգավիճակի մասին»: