Վրացական ընդդիմության առաջնորդը վայր է դրել մանդատը Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար

49

Վրաստանի ընդդիմադիր ամենամեծ կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժում»-ի առաջնորդ Նիկա Մելիան լքում է Վրաստանի խորհրդարանը և առաջադրվելու է Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում:

«Ես հրաժարվում եմ իմ պատգամավորական մանդատից և ընկերներիս հետ ամբողջությամբ անցնում եմ հանրաքվեին, ինչպիսին կդառնան այս ընտրությունները», – ճեպազրույցի ժամանակ ասել է Մելիան:

Նիկա Մելիան կառաջադրվի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում ոչ միայն Միացյալ ազգային շարժում»-ից», նրան աջակցում են նաև մի քանի փոքր ընդդիմադիր կուսակցություններ:

Ընտրություններում նրա հիմնական մրցակիցը կլինի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից Թբիլիսիի գործող քաղաքապետ, հայտնի ֆուտբոլիստ Կախա Կալաձեն:

Իշխող կուսակցությունը Մելիային մրցակից չի համարում և հույսը դնում է իրենց թեկնածուի անվերապահ հաղթանակի վրա: