ՊՆ-ն թաքցնո՞ւմ է ոչնչացրած ԱԹՍ-ների թիվը

94

Գիշերը կրակոցներ են եղել, հավանաբար անօդաչուներն էին ոչնչացնում։ Հիմա էդ ընկած, տրաքած տեղերը կան, փորձաքննություն են անում։ Գնացել եմ տեսել․ մեկը ընկել է Նորակերտում, մեկն էլ` Կախակն-Կուտական գյուղերի արանքում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Վանեվանը, Ավետյանի խոսքով, Գեղամասարին մոտ չէ, ինչը ենթադրում է՝ Հայկական զինուժը ոչ թե մեկ, ինչպես հաղորդում է ՊՆ-ն, այլ մի քանի անօդաչու սարք է ոչնչացրել։

«Առաջխաղացում, նրանց զորքերի տեղաշարժ չկա։ Էս պահին խաղաղ է, անօդաչուներ չեն երեւում, ձայն չի լսվում»,- Yerkir.am-ին ասաց Ավետյանը։

Նա խոսեց նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի՝ իր հրաժարականը պահանջելու մասին։

«Մարդ է, երեւի մտքով էդպես է անցել։ Բայց ես իրեն շատ կոնկրետ պատասխանել եմ, որ էդպիսի բան չի կարող լինել՝ շատ չոր ու կոնկրետ։ Էդ ամեն ինչը կապված է քաղաքական հայացքների, ընտրությունների հետ։ Իմ պատասխանը եղել է շատ կոնկրետ, որ ես հրաժարական չեմ տա, իրենց առաջարկը չեմ ընդունի։ Ես միշտ հարաբերությունները նորմալ եմ պահում, իմ անելիքը, ասելիքը շատ կարճ ու կոնկրետ ասում եմ, հստակ դիրքորոշում ունեմ, բայց ինքը տանում է լարվածության, որն ինձ համար բացարձակ խնդիր չի առաջացնում, բայց այդ ամեն ինչը դառնում է փոխադարձ»,- Yerkir.am-ին ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։