Ամերիկյան գերձայնային հրթիռի երկրորդ փորձարկումն ավարտվեց անհաջողությամբ

100

Ամերիկյան AGM183A գերձայնային հրթիռի երկրորդ փորձարկումն ավարտվել է անհաջող: Ինչպես հայտնել է Կալիֆորնիայի Էդվարդս ռազմաօդային բազայի հրամանատարությունը, «այն բանից հետո, երբ հրթիռը ապահով կերպով առանձնացվել է ինքնաթիռից (B-52H ռմբակոծիչից), դրա շարժիչը չի գործարկվել»: «Թեև փորձարկման ան ոչ բոլոր նպատակներն են կատարվել, այն ցույց է տվել մի քանի նոր զարգացումներ», ասվում է զեկույցում:

AGM183A գերձայնային հրթիռի առաջին փորձարկումն իրականացվել էր ապրիլի 5-ին: Այդ ժամանակ «փորձնական հրթիռը չէր կարողացել ավարտել նախնական գործողությունների հաջորդականությունը» և չէր առանձնացել B-52 ռմբակոծիչից։ Այդ մասին հայտնել է ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը: