Գերմանիայում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 180-ը

64

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Գերմանիայի արևմուտքում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 180-ը, 73 մարդ դեռ անհայտ կորած է: Տուժածների թիվը, ըստ իրավապահ մարմինների, հասել է 766-ի:

Հուլիսի 12-ից Գերմանիայի արևմուտքում և հարավ-արևմուտքում հորդառատ անձրևներ են տեղում, ինչը հանգեցնում է ջրհեղեղների: Անձրևների պատճառով գետեր ու վտակներ են դուրս եկել ափերից: Աղետն ազդել է մասնավորապես Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա և Ռայնլանդ-Պֆալց դաշնային հողերի վրա: