ՔՊ-ական Հայկ Սարգսյանի անվան հետ կապված հանգստյան գոտին պատերազմի ժամերին հյուրերի էր հրավիրում

89

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին պատկանող Ուայթ Շորժա հանգստյան գոտու ֆեյսբուքյան էջում պատերազմի ժամերին հայտարարություն է տարածվել, որ շարունակում են սիրով սպասարկել իրենց հյուրերին:

Սակայան որոշ ժամանակ անց օգտատերերի քննադատություններից հետո հրապարակումը ջնջվել է:

Մինչդեռ, առավոտյան լրագրողներին արգելվել է Վարդենիսից տեղաշարժվել դեպի Շորժա եւ սահմանային այլ ուղղություններ: Ճանապարհներին տեղակայված էին ոստիկանական եւ զինվորական հենակետեր: