Վիրավոր 4 հայ զինածառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ Սահակ Օհանյան

71

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 28-ին տեղի ունեցած մարտերից հետո 4 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսի վիճակը բավարար է, մեկինը՝ միջին ծանրության: Այս մասին «Զինուժ»-ին ասել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

 «Մեկ վիրավոր առավոտյան 10:30-ին արդեն տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ, ներկա պահին ընթանում է վիրահատություն, երկու վիրավոր գտնվում է Կենտրոնական հոսպիտալ տեղափոխման ճանապարհին: Մեկ վիրավոր բուժումը շարունակելու է Կայազորային հոսպիտալում: Մտահոգում է ժամկետային զինծառայող Վաչագան Արտուշի Մարտիրոսյանի վիճակը. նա երկու անգամ է վիրավորում ստացել»,- ասել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։