ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Աֆղանստանին. Ստոլտենբերգ

55

ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Աֆղանստանին: Այս մասին Twitter-ում գրել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը:

Կազմակերպության ղեկավարը հայտնել է, որ բանակցություններ է վարել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ:

«Աֆղանստանում անվտանգության իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր և պահանջում բանակցությունների միջոցով լուծում»,- ասել է Ստոլտենբերգը՝ հավելելով․ «ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Աֆղանստանին` ներառյալ ֆինանսավորումը, քաղաքացիական անձանց ներկայությունը և արտերկրում ուսուցումը»: