Հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ, որին ներկա լինի նաեւ վարչապետի պաշտոնակատարն ու ԶՈւ ղեկավար կազմը. Նաիրա Զոհրաբյան

76

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դեռ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ժամ-ժամ մեծանում է։

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները պարբերաբար բոլոր ուղղություններով այլեւս գրեթե ամեն օր սանձազերծում են զինված սադրանքներ եւ գրոհ։

Ալիեւի եւ նրա քաղաքական ախոռի հռետորաբանությունը կրկին պատերազմական է։

Միջազգային հանրություն կոչվող դանդուռով սալաթը կրկին լուռ է։

Հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ, որին ներկա լինի նաեւ վարչապետի պաշտոնակատարն ու ԶՈւ ղեկավար կազմը՝ քննարկելու ստեղծված իրապես պայթունավտանգ իրավիճակը»: