Թրամփ․ «Մենք հակառակ ուղղությամբ չենք շարժվի: Մենք մեր երեխաների վրա դիմակներ չենք դնելու»

94

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել Նահանգներում կորոնավիրուսային սահմանափակումների խստացմանը, որոնք տարածվելու են նաև երեխաների վրա: Այս մասին ասվում է նրա հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ջո Բայդենը և նրա վարչակազմը դասեր չեն քաղել անցյալ տարվանից: Համարձակ ամերիկացիները սովորել են ապրել և պայքարել վիրուսի տարածման դեմ ապահով և պատասխանատու կերպով», ասել է Թրամփը:

«Մենք հակառակ ուղղությամբ չենք շարժվի: Մենք մեր երեխաների վրա դիմակներ չենք դնելու», ասել է նա՝ ԱՄՆ բնակիչներին կոչ անելով «չհանձնվել»: Միաժամանակ նա շեշտել է, որ ամերիկյան գործող ղեկավարությունը չի վստահում գիտնականներին: