«Թալիբան»-ի պատվիրակությունը բանակցություններ է վարել Չինաստանի արտգործնախարարի հետ

89

Չինաստանի արտգործնախարարությունը հաստատում է, որ «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի ղեկավար Աբդուլլա Գանի Բարադարն այցելել է երկիր և հանդիպել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին այսօր հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:

Թալիբները Չինաստանին հավաստիացրել են, որ Աֆղանստանի տարածքը չի օգտագործվի որևէ այլ երկրի անվտանգությանը սպառնալու համար: Հաղորդվում է, որ Չինաստանը հայտարարել է աֆղանական ժողովրդի հետ համագործակցությունը ընդլայնելու և խաղաղ գործընթացին աջակցելու մտադրության մասին: