Աֆղանստանի բանակը մեկ օրում ոչնչացրել է «Թալիբան»-ի 189 գրոհայինների

84

Աֆղանստանի բանակի զինծառայողները վերջին 24 ժամվա ընթացքում սպանել են «Թալիբան» շարժման 189 գրոհայինների, ևս 138-ը վիրավորվել են: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր էջում:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերի ստորաբաժանումներին աջակցելու դաշինքի վճռականության մասին, մասնավորապես`զինծառայողների վերապատրաստման և ֆինանսական օգնության տրամադրմամբ: Մինչև 2024 թվականը Աֆղանստանը տարեկան 4 միլիարդ դոլար կստանա ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից: