Քաջարանի համայնքապետը կմնա կալանքի տակ

44

Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

«Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը երեկ մերժեց մեր կողմից ներկայացրածդատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։ Դրանից հետո մենք պաշտպաններս, լքեցինք դատարանի դահլիճը, իսկ հետո դատավորը շարունակեց նիստը և հրապարակեց որոշումը: Եթե մեզ համար սպասելի չլիներ այս որոշումը, դահլիճից դուրս չէինք գա»,–ասաց Վարոսյանը։

Նրա խոսքով` դատավոր Արմեն Դանիելյանի պարագայում օրինական որոշում ակնկալելը միամտություն կլիներ։