Ստեփան Աղաջանյան. արցախյան դիմանկարներ

110

            Հայ նկարիչ Ստեփան Աղաջանյանը իր կտավներում հաճախ է վերադարձել տուն` հայրենի  Շուշի:
            Մեծանուն նկարիչը հայրենի բնությունից ստացած իր տաղանդը կատարելագործել է Ֆրանսիայում, սովորել Մարսելի նկարչական ստուդիայում (1886-90), ապա Փարիզի ժյուլիանի ակադեմիայում (1887-1900), պրոֆեսորներ Բ. Կոնստանի և Ժ. Պ. Լորանսի արվեստանոցում։
1900 թվականին նկարիչը վերադարձել է Շուշի:



Ստեփան Աղաջանյան. «Տեսարան Ղարաբաղից» (1900թ.)

Նրա ստեղծած  դիմանկարների մեջ առանձնանում են հատկապես նրանք, որտեղ  նկարիչը պատկերել է իր  հայրենիքի մարդկանց.

File:Stepan Meliksetovich Aghajanian 026 (25106293688).jpg - Wikimedia  Commons
Արցախցի  այս կանանց  դիմանկարները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում:

             1900 թվականին նրա վրձինը ստեղծում է  լավագույն դիմանկաներից երկուսը` նկարչի հոր և մոր դիմանկարները:

upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/...

            Նկարիչը իր ծնողներին պատկերելու համար ընտրել է մուգ ֆոն, լույսը գրեթե բացակայում է,  լուսաստվերային խաղը կենտրոնացված է միայն նրանց  դեմքի և ձեռքերի վրա, ինչի շնորհիվ դիմապատկերները դարձել են առավել զգացմունքային:
            Մեր առջև նկարչի մարն է` դեմքի բարեհամբույր արտահայտությամբ, հանդարտ ու խաղաղ կեցվածքով, մեղմ նայվածքով,և տքնաջան աշխատանքից կոշտացած, բայց և ուժեղ ձեռքերով հայրը:
             Հոր և մոր դիմանակարներով Աղաջանյանը ցույց է տալիս արցախցու բնավորության լավագույն գծերը:
            Դիտավորյալ է պատկերված նաև գորգը`ազգային գույներով:
             1938 թվականին արժանացել է  ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ կոչմանը, ապրել է 76 տարի, մահացել 1940  թվականին։

Ստեփան Աղաջանյանին նվիրված հուշատախտակ Երևանի Աբովյան 42 հասցեում: