Ռեկորդային շոգ։ Հայաստանում աճել է հրդեհների թիվը

47

Ռեկորդային շոգ եղանակով պայմանավորված՝ հրդեհների թիվը Հայաստանում աճել է. 2021 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է հրդեհների 5 տոկոսանոց աճ:

ԱԻ նախարարության փոխանցմամբ, այս տարի հրդեհների գերակշռող մասը գրանցվել է խոտածածկ տարածքներում:

«Ամռան ամիսներին հրդեհների առաջացմանը նպաստում են նաև բնության գրկում իրենց հանգիստն անցկացնող քաղաքացիները՝ անզգուշության հետևանքով»,-նշում են նախարարությունից։