Չինաստանը դեմ է, որ ԱՀԿ-ն հետաքննի իր լաբորատորիաները

59

Որտեղի՞ց մեր կյանք ներխուժեց կորոնավիրուսը: Համաշխարհային մամուլը, մասնավորապես գերմանական ԶԼՄ-ներն անընդհատ կրկնում են այս հարցը, իսկ հստակ պատասխան դեռ չկա: Այն, որ Վուհանի լաբորատորիայում հնարավոր վթարը կարող էր պատճառ դառնալ վիրուսի արտահոսքին, մասնագետներն առաջվա նման ոչ թե կտրուկ հերքում, այլՙ կարծես հակված են դա չբացառել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նորից ցանկություն է հայտնել քննել Չինաստանի լաբորատորիաները, ինչը երկրի իշխանությունների սուր քննադատությանն է արժանացել: «Մարդկային առողջ բանականության դեմ է, գիտության հանդեպ անհարգալից վարք է», ԱՀԿ-ին պատասխանել է Չինաստանի առողջապահության փոխնախարարը: Վիրուսը բացահայտելուց մեկ տարուց ավելի էր անցել, երբ միջազգային փորձագետների մի թիմ հունվարին այցելել էր Վուհանՙ ԱՀԿ- ի հանձնարարականով: Մարտի վերջին փորձագետների հրապարակած զեկույցը սակայն արդյունքների հստակեցում չի տրամադրում:

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ