Հրաժեշտ դեսպան Վարուժան Ներսեսյանին

52

Վաշինգտոն. – Հայաստանի դեսպանատունը երկուշաբթի, հուլիսի 19-ին հրաժեշտի ընդունելություն տվեց դեսպան Վարուժան Ներսեսյանին եւ նրա ընտանիքին, որ երկուսուկես տարվա ծառայությունից հետո նշանակվել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, սկսած 2021 թվականի օգոստոսի 1-ից:

Միջոցառմանը մասնակցում էին ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաներ, կոնգրեսականներ, արտասահմանյան երկրների դեսպաններ ԱՄՆ-ում, եւ հայկական համայնքի կրոնական եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ առաջնորդ եպիսկոպոս Դանիել Ֆինդիկյանը, Նյու Յորք, որին հաջորդեցին ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի պաշտոնակատար Ջոն Արմսթրոնգը, կոնգրեսական Ջեքի Սփեյերը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) եւ դեսպան Վարուժան Ներսեսյանը:

Լուսանկարըՙ Հայկարամ Նահապետյանի