Բայդեն․ Իրաքի հետ հակաահաբեկչական համագործակցությունը կշարունակվի

81

Վաշինգտոնը հավատարիմ է Բաղդադի հետ իր գործընկերության ամրապնդմանը, և Իրաքում ԱՄՆ ռազմական առաքելության ավարտից հետո ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը կշարունակվի: Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ:

Ամերիկացի առաջնորդը, մասնավորապես, բացատրել է, որ իր երկիրը կենտրոնանալու է Իրաքի անվտանգության ուժերի խորհրդատվության և ուսուցման վրա: Բացի դրանից, նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը մտադիր է կորոնավիրուսի պատվաստանյութերի խմբաքանակ ուղարկել Իրաք: