Արևմտյան Ադրբեջան նահանգում վնասազերծվել են մի խումբ ահաբեկիչներ

102

Իրանի անվտանգության ուժերը վնասազերծել են երկրի հյուսիս-արևմտյան մասում՝ Արևմտյան Ադրբեջանում գործող ահաբեկչական խմբավորումը: Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին:

Նշվում է, որ Բուկան քաղաքի տարածքում հայտնաբերվել և վնասազերծվել է երեք հոգուց բաղկացած խումբ: Գործողության ընթացքում սպանվել է երկու ահաբեկիչ, ևս մեկը վիրավորվել է: Դրանից հետո երեք հանցակիցներ փորձել են օգնության հասնել, բոլորը ձերբակալվել են:

Իրանի իշխանությունները պարբերաբար գործողություններ են իրականացնում երկրում հակակառավարական խմբավորումները բացահայտելու ուղղությամբ, գրում է ՏԱՍՍ-ը: