Արթուր Վանեցյանը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հայկ Մամիջանյանը՝ քարտուղար

75

«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կլինի «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, իսկ խմբակցության քարտուղարի պարտականությունները կստանձնի ՀՀԿ երիտասարդական թիմի ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Այս մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավորական մանդատները վերցրել են առաջին 7 թեկնածուները՝

1.      Արթուր Վանեցյան

2.      Տարոն Մարգարյան

3.      Աննա Մկրտչյան

4.      Իշխան Զաքարյան

5.      Հայկ Մամիջանյան

6.      Թագուհի Թովմասյան

7.      Տիգրան Աբրահամյան

Ավելի վաղը հայտնի էր դարձել, որ ամենախոշոր՝  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը կլինի Հայկ Կոնջորյանը, քարտուղարը՝ Նազելի Բաղդասարյանը։

«Հայրենիք» դաշինքի խմբակցության ղեկավարը Սեյրան Օհանյանն է, քարտուղարը՝ Արծվիկ Մինասյանը։