ԱՄՆ-ն Իրաքում մարտական ​​առաքելությունը կավարտի մինչև դեկտեմբերի 31-ը

93

ԱՄՆ-ը մտադիր է Իրաքում իր մարտական ​​առաքելությունն ավարտել մինչ դեկտեմբերի 31-ը, թեև շարունակվելու է աջակցությունը տեղի անվտանգության ուժերին, ինչպես նաև քրդական ռազմականացված խմբավորումներին: Այս մասին ասվում է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ռազմավարական երկխոսության արդյունքներից հետո:

Հանդիպումը համանախագահում էին պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը: Ամերիկյան կողմը մտադիր է շարունակել աջակցել Իրաքի անվտանգության ուժերին և քրդական Փեշմերգա կազմավորմանը՝ «ապագա սպառնալիքներին դիմակայելու ներուժն ամրապնդելու համար»: