Ադրբեջանում դատապարտված ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովը որևէ կապ և առնչություն չունի «ՈՄԱ»-ի հետ. Ցուցմունքը աբսուրդ է. Վարդանով

64

«ՈՄԱ» ՌՀ ՀԿ ղեկավար Վովա Վարդանովը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Ադրբեջանում դատապարտված Էդուարդ Դուբակովի հայտարարություններին ու դրանք աբսուրդ որակել։

Վարդանովը նշել է, որ «անհաջողակ» թուրքական գործակալ, ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովը որևէ կապ և առնչություն չունի «ՈՄԱ» ՌՀ ՀԿ կազմակերպության և վերջինիս ծավալած գործունեության հետ։

«Դուբակովը իր հայտարարարմամբ, նաև՝ առաջին ցուցմունքներում նշել էր, որ ինքը ՈՄԱ-ից է, մարզվել է ՈՄԱ-ում, և որ մենք իրեն Շուշի և Ստեփանակերտ ենք տարել, ցույց տվել որպես ապագա մարտերի վայրեր: Դա, իհարկե, աբսուրդ է. մեր ամենասարսափելի երազում անգամ մենք չէինք պատկերացնի, որ հակառակորդը Շուշի կմտնի և Ստեփանակերտի մատույցներ կհասնի:

Դուբակովը հեռախոսազանգ է ունեցել մեզ հետ, սակայն այդ ժամանակ, արդեն լինելով թուրքական գործակալ, լսելով որ ՈՄԱ-ն ղեկավարում են հետախուզությանը կապված մարդիկ, վախեցել է բացահայտումից, այդ պատճառով անձնական կապի մեջ չի մտել և հետևաբար ոչ մի դասընթացի չի մասնակցել:

Այս ամենը թուրքերի՝ ՈՄԱ-ի դեմ ուղղված հերթական պրոպագանդան է, ինչը բացատրվում է նրանով, որ թուրքերը, ի տարբերություն մեր հայրենակիցների, ՈՄԱ-ում տեսնում են մեծ, ռեալ ուժ, որը հետագայում կարող է խոչընդոտ դառնալ պանթուրքական և պանիսլամիստական իրենց հոսանքների համար»,- ասված է հայտարարությունում։