Ադրբեջանի ականազերծման գործակալության մասնագետը Ջրականում պայթել է ականի վրա

83

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջրականկ շրջանում (Մեդիլի գյուղի տարածքում) ականի վրա պայթել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) մասնագետը։

📎 Տեղեկությունը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք հղում են անում տեղի գլխավոր դատախազությանը։

Միջադեպը տեղի է ունեցել այսօրհուլիսի 27-ին։ Ականի վրա պայթածը Բահրուզ Տապտիգ օղլին, այդ գյուղ էր գործուղվել ականազերծման աշխատանքների նպատակով։ Պայթյունի հետևանքով տղամարդը մարմնական բազմաթիվ վնասվածքներ է ստացել։